ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Զոհվածների ընտանիքների հասցեական աջակցության կարգը մշակվել է

Զոհվածների ընտանիքների հասցեական աջակցության կարգը մշակվել է
21.04.2016 | 21:32

ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով վարչապետի հանձնարարականին՝ զոհվածների ընտանիքներին հասցեական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ, ասաց, թե կարգը մշակվել է: «Հիմա ներքին շրջանառության մեջ է: Նախատեսվում է զոհվածների ընտանիքներին ներգրավվել եկամտաստեղծ գործունեության մեջ: Դա նշանակում է փոքր ու միջին բիզնեսի ծրագրերի շրջանակներում նախ բացահայտել կարիքները, ուսումնասիրել՝ ինչ բիզնեսի կամ եկամտաստեղծ գործունեության մեջ կարող են անձինք ներգրավվել և համապատասխան աջակցության սխեմա ներկայացնել»,- ասաց Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ աջակցության սխեմաները տարբեր են՝ սկսած տեխնիկական աջակցությունից, օրինակ, որևէ բնակավայրում եթե մարդը կարիք ունի գյուղատնտեսական տեխնիկայի, կամ եթե քաղաքաբնակ անձինք են, կարիք ունեն փոքր մշտական բիզնեսի: «Յուրաքանչյուր դեպքի համար նախատեսվում է առանձին կարիքների գնահատում, և ծրագիր պետք է լինի»,- ասաց էկոնոմիկայի նախարարն ու հավելեց, թե խոսքը ոչ միայն ապրիլյան դեպքերի, այլև ազատամարտի ընթացքում բոլոր զոհվածների ընտանիքների մասին է: «Վստահ եղեք, որ մեխանիզմները, որոնք առաջարկում ենք, ունենալու են անհրաժեշտ ֆինանսական ապահովվածություն: Մենք այսօր բյուջեով կիրականացնենք որոշակի ծրագրեր, միաժամանակ բաց կպահենք նաև մասնավոր փոխանցումները, նաև աշխարհասփյուռ հայության փոխանցումները, ժամանակի ընթացքում բոլորին էլ անդրադարձ կլինի»,- եզրափակեց Արծվիկ Մինասյանը:

Դիտվել է՝ 2625

Մեկնաբանություններ